STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 49
Ղազարյան Էլինա - Kazarian Elina –
Казарян Элина
Հաֆիզի Աբռուի «Աշխարհագրության» տվյալները Հայաստանի և
հայկական բնակավայրերի մասին
Այլալեզու հեղինակների պատմագրական երկերի ուսում-
նասիրությունը խիստ կարևոր է Հայաստանի՝ տարբեր ժամանա-
կափուլերի պատմության առանցքային հարցերի համակողմանի
քննության համար: Այս տեսանկյունից արժևորվում են հատ-
կապես պարսկագիր հեղինակների աշխատությունները, որոնք
մեծամասամբ նախկինում հատուկ ուսումնասիրության առար-
կա չեն հանդիսացել:
Թիմուրյան ժամանակաշրջանի նշանավոր պալատական
պատմագիր Հաֆիզի Աբռուի (Աբդուլլահ իբն Լութֆուլլահ, մահ.
1430 թ. ) «Ջողոգրաֆիա» (Աշխարհա-գրություն) աշխատությունը
եզակի սկզբնաղբյուր է տվյալ ժամանակահատվածում Հայաս-
տանի և մասնավորապես հայկական բնակավայրերի պատմա-
կան և սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր կողմերի լուսա-
բանման համար: Պատմա-աշխարհագրական բնույթի ստվարա-
ծավալ աշխատության հիմքում արաբերեն մեզ անհայտ աշխար-
հագրական երկ է, որը Թիմուրյան տերության կառավարիչներից
Շահրուխ Միրզայի պատվերով Հաֆիզի Աբռուն նախ թարգմա-
նում է պարսկերեն, այնուհետ համալրում և հարստացնում է այն
ինչպես իր՝ տարբեր երկրներ, այդ թվում և Հայաստան կա-
տարած ճանապարհորդությունների ընթացքում ձեռքբերած,
այնպես էլ հավաստի այլ սկզբնաղբյուրների տարաբնույթ տվյալ-
ներով:
Կարևորելով սկզբնաղբյուրի դերը ԺԴ դարի վերջից ԺԵ
դարի առաջին կեսն ընդգրկող ժամանակաշրջանում հայկական
որոշ բնակավայրերի և շրջանների պատմության ուսումնասի-
րության գործում՝ մեր զեկույցի շրջանակում կներկայաց-նենք
նշված աշխատության մեջ Հայաստանին առնչվող պատմական,
աշխարհա-գրական և տնտեսական բնույթի արժեքավոր հաղոր-
49