STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 48
մետրոպոլիտություններ, որոնք իրենց գոյությունը պահպանում
են նաև արաբական գերիշխանության ժամանակաշրջանում:
Ժ դ. կայսրությունն արաբներից մասամբ ազատում է այս
տարածքները, ընդ որում, հետարաբական շրջանում Անտիոքի
պատրիարքությանը պատկանող որոշ տարածքներ (օրինակ՝
Արշամաշատը), անցնում են Կոստանդնուպոլսի տիեզերական
պատրիարքությանը: Միևնույն ժամանակ, մինչարաբական
շրջանում կապադովկյան Կեսարիայի եպիսկոպոսական աթոռ
հանդիսացող Կարինը (Թեոդոսուպոլիսը), որը Մեծ Հայքի հնա-
գույն նվիրապետական աթոռներից մեկն էր, անցնում է Անտիոքի
պատրիարքությանը:
Սելջուկյան արշավանքների հետևանքով հայության հոծ
զանգվածներ են գաղթում ու հաստատվում Կիլիկիայում, որը
հնուց անտի Անտիոքի պատրիարքության վիճակն էր: Կիլիկյան
Հայաստանում, այսպիսով, կողք կողքի գոյակցում էին երկու
զուգահեռ եկեղեցական նվիրապետություններ՝ Անտիոքի պատ-
րիարքության և Հայոց կաթողիկոսության:
Նոր ժամանակներում Անտիոքի պատրիարքության վիճակ
հանդիսացող Արևմտյան Հայաստանի օրթոդոքս գավառներում,
մասնավորապես Չմշկածագի շրջանում տարածվում է մահմե-
դականացման գարծընթացը, ինչը մահացու հարված է հասցնում
քրիստոնյա համայնքներին, այնպես որ ԺԸ դ. դրությամբ Կարինի
մետրոպոլիտությունն իր ենթակայության տակ ուներ Ակնի և
Չմշկածագի շրջանի ընդամենը մի քանի գյուղեր, որտեղ բնակ-
վում էին հայ հոռոմները: Սակավամարդության պատճառով
Թեոդոսուպոլսի մետրոպոլիտությունը լուծարվեց 1901 թ., և վե-
րոնշյալ թեմերը հանձնվեցին Ամիդի և Չորրորդ Հայքի մետրո-
պոլիտությանը:
Մեր օրերում՝ 2014 թ., Անտիոքի պատրիարքությունը Էրզ-
րումի տիտղոսակիր առաջնորդ ձեռնադրեց Քայիշ եպս Սա-
դեկին, մինչդեռ Ամիդի մետրոպոլիտությունը շարունակում է
թափուր թեմ մնալ:
48