STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 47
ները (ալիմ) ստեղծում են Ղուրանից և սուննայից բխող ադաբի
իրենց տարբերակը:
6. Այս գործընթացների արդյունքում հատկապես Թ դարում
ձևավորվում է ադաբի խնդիրներին նվիրված բազմազան և
բազմաժանր գրականություն, որը պատասխանների մի քանի
տարբերակ է առաջարկում այն հարցին, թե ինչպիսին պետք է
լինի կիրթ մարդը քաղաքակիրթ հասարակությունում:
7. Լայն և բարդ ընթացք ունեցող քննարկում է ծավալվում
«գիտելիք» հասկացության էության, բովանդակության, ինչպես
նաև գիտելիքի այն համալիրի վերաբերյալ, որին պետք է տիրա-
պետի պաշտոն ստանձնելուն հավակնող անձնավորությունը:
Ղազարյան Գևորգ - Kazaryan Gevorg -
Казарян Геворг
Անտիոքի պատրիարքության հայկական թեմերը (Ե - ԻԱ դդ.)
«Աստվածաքաղաք» Անտիոքը, լինելով Քրիստոնեության
հնագույն բնօրրաններից մեկն ու Հռոմեական կայսրության
«Արևելք» դիոցեզի մայրաքաղաքը, Դ - Ե դդ. դառնում է հայ-
րապետական աթոռ՝ գրավելով Տիեզերական Եկեղեցու հնգա-
պետական համակարգի չորրորդ տեղը (Ավագ և Նոր Հռոմներից,
Ալեքսանդրիայից հետո): Անտիոքի պատրիարքությունն այսպի-
սով դառնում է առաջավոր Ասիայի կարևորագույն եկեղեցական
կենտրոնը, որն իր հոգևոր իշխանությունն էր տարածել ընդար-
ձակ տարածքների, այդ թվում նաև պատմական Հայաստանի մի
շարք բնակավայրերի վրա:
Այսպես, Մեծ Հայքի հարավ-արևմտյան շրջանները, որոնք
387 թ. անցնում են Արևելահռոմեական կայրսրությանը (Բյուզան-
դիային), աստիճանաբար դրվում են Անտիոքի պատրիարքու-
թյան իշխանության ներքո: Տարածաշրջանի կարևորագույն
աթոռներն էին Ամիդի և Մարտիրոսուպոլսի (Տիգրանակերտի)
47