STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 46
րեն նոր Թուրքիան օսմանյան շրջանից ժառանգեց ոչ միայն
արդեն իսկ փոխակերպված այդ կառույցը՝ իր ազգայնական
անդամներով (Ահմեդ Ռեֆիկ, Նեջիբ Ասըմ, Ֆուադ Քյոփրյուլու և
Յուսուֆ Աքչուրա), այլ նաև մոտեցումները, տեսակետները և
գաղափարները, որոնք տեղ գտան Աթաթյուրքի առաջ քաշած
«նոր պատմական հայեցակարգում»։
Հովհաննիսյան Դավիթ - Hovhannisyan Davit -
Ованисян Давит
Ը - Թ դարերի արաբական աշխատությունները որպես
ադապտացիոն գործընթացների ուսումնասիրության աղբյուր
1. Քաղաքակրթական
համակարգերին
մշակույթների
ադապտացման գործընթացների ուսումնասիրությունը չափա-
զանց կարևոր և արդիական խնդիր է:
2. Իսլամի վաղ շրջանի գրավոր աղբյուրները հարուստ
նյութ են տրամադրում վերը նշված խնդրի հետազոտողների հա-
մար:
3. Ը դարի առաջին կեսը չափազանց հետաքրքիր է այն հան-
գամանքի շնորհիվ, որ այդ ժամանակաշրջանում են ստեղծվում
արաբական առաջին գրավոր աղբյուրները, ինչն արդեն ադապ-
տացիոն հզորագույն գործիքի ստեղծման գործընթաց է: Այդ
շրջանի աղբյուրները ներկայացնում են մշակույթի համար կա-
րևորագույն նշանակություն ունեցող բանավոր տեքստերի՝ գրե-
թե առանց մշակման գրավոր տեքստերի վերածման օրինակներ:
4. Ը դարի առաջին տասնամյակների ընթացքում, մի կողմից
սկսվում է հադիսների օրինական և կանոնակարգված գրառման
գործընթացը, մյուս կողմից ստեղծվում են ադաբի առաջին
ստեղծագործությունները:
5. Ի պատասխան «օտարների» (աջամ)` հիմնականում իրա-
նական ծագում ունեցող հեղինակների, մուսուլման գիտնական-
46