STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 45

յությունը պարբերականի էջերում զգալիորեն զիջում էր նրանց թուրք համագործակիցների հրապարակումներին: Նշված փաս- տը բացահայտումն է օսմանիզմի իրական էության, որը թեև հայտարարում էր, որ բոլոր ժողովուրդները կայսրությունում հա- մահավասար են, սակայն իրականում թուրքերն «ամենահա- վասարն» էին: Անհրաժեշտ է ընդգծել, որ «Encümen»-ի «Օսման- յան պատմության» նախագիծը, իր բոլոր թերություններով հան- դերձ, առաջին և վերջին փորձն էր Թուրքիայի ողջ պատմության ընթացքում, ներկայացնել այն՝ պետության ոչ թուրք ժոդո- վուրդների մասնագետների մասնակցությամբ: Այդ նախագիծը այդպես էլ երբեք չիրագործվեց: 1913 թ. մամուլում լայն քննարկման համար հրապարակվելուց հետո, նախագիծը սուր քննադատության արժանացավ «Türk Yurdu» պանթյուրքիստական ամսագրի էջերում: Քննադատական հոդ- վածի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Յուսուֆ Աքչու- րան էր: Նա գրում է, որ օսմանյան պատմությունը պետք է ներ- կայացված լինի որպես ընդհանուր թյուրքական պատմության (türk ırkı tarihi) մի մասը միայն, որ մոռացված է ժողովրդի արարողական դերը պատմության մեջ, որ կատարված չէ հա- մապատասխան սոցիալ-տնտեսական վերլուծություն և, վերջա- պես, ոչ մի տեղ հիշատակված չէ «türk» բառը: Հոդվածագիրը առաջարկում էր նաև հանել շարադրանքից այն մասերը, որոնք նվիրված են թյուրքերի՝ Փոքր Ասիա և Եվրոպա ներխուժելուց առաջ այստեղ ապրող և պետություններ ունեցող ժողովուրդների պատմությանը: Սա, իհարկե, հետևանք էր Բալկանյան պատե- րազմից հետո Թուրքիայում ուժգնացող ազգայնական տրամա- դրությունների. օսմանիզմի գաղափարախոսությանը փոխարի- նում էր պանթյուրքիզմը: «Encümen»-ը թեև դադարեցրեց իր գոր- ծունեությունը 1928 թ. փաստորեն, նրա իրավահաջորդը դարձավ հանրապետական Թուրքիայում Մուսթաֆա Քեմալի՝ 1931թ․ ստեղծած «Թուրք պատմության ուսումնասիրման» (Türk Tarihi Tetkik Cemiyeti), հետագայում «Türk Tarih Kurumu» (Թուրքական պատմագիտական ընկերություն) կազմակերպությունը: Փաստո- 45