STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 44

մանյան կայսրության պատմության նոր և համապարփակ դա- սագիրք պատրաստելը։ Այդպիսի պատմության ստեղծման հիմ- նական նպատակներից էին հայտարարվում պետության բոլոր «էլեմենտների»՝ (unsurlar - խոսքը կայսրության տարածքում բնակվող տարբեր ժոդովուրդների մասին է) մեկը մյուսին ճա- նաչելը, իրար նկատմամբ անվստահության և ատելության (nefret) հաղթահարումը, «գիտելիքների հորիզոնի ընդլայնումը»: «Ընկերության» ստեղծման մասին հռչակագրում նշվում էր նաև, որ միմյանց և ընդհանուր պատմությանը հաղորդակից լինելով՝ կայսրության տարբեր ժողովուրդները կգիտակցեն մի պետու- թյան մեջ միահամուռ ուժերով գոյատևելու անհրաժեշտությունը և սեր կտածեն ընդհանուր օսմանյան հայրենիքի (vatan-i müşte- reke) հանդեպ: Սա, անշուշտ, այն ժամանակվա պաշտոնական գաղափարախոսության՝ օսմանիզմի դրսևորումն էր, գաղափա- րախոսություն, որով իշխանությունները փորձում էին փրկել ազգային-ազատագրական շարժումներից մասնատվող օսման- յան բռնապետությունը: Կազմակերպության նախագահ, օսմանյան վերջին տարե- գիր (վաքաինյուվիս) Աբդուրրահման Շերեֆի համոզմամբ, Օս- մանյան կայսրության համապարփակ պատմություն գրելու հա- մար անհրաժեշտ էր օգտագործել ոչ միայն թուրքական աղբյուր- ներ, այլ նաև բյուզանդական և հայկական, քանի որ իր մտա- հղացմամբ շարադրանքը պետք էր սկսել այն ժամանակաշրջա- նից, երբ թյուրքերը Անատոլիայում հիմնում են առաջին պետու- թյունը (սելջուկներ) և, բնականաբար, առնչվում են «այլ ժողո- վուրդների պետական միավորումների հետ»: «Ընկերության» աշ- խատանքների մեջ ներգրավվեցին նաև ոչ թուրք մասնագետներ՝ Խորհրդարանի պալատի անդամ սերբ Իսկանդեր Յանկո Հուջին, մեջլիսի պատգամավոր հույն Կաոոլիդին, Մուտավիդիս Քրիս- տովուլուսը, հայ լրագրող, «Սաբահ» թերթի խմբագիր Տիրան Քե- լեքյանը : «Մեջմուա»-ի ամբողջական տեսությունը թույլ է տալիս աներկբա արձանագրել, որ ոչ թուրք հեղինակների ներկա- 44