STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Seite 43

շինությունների ավերակներ՝ բնորոշ արաբական շինարվեստին և այլ նյութեղեն գտածոներ: Հովհաննիսյան Անուշ - Hovhannisyan Anush – Ованисян Ануш Օսմանիզմ թե՞ թյուրքիզմ․ հայեցակարգերի պայքարը «Tarih-i Osmani Encümeni Mecmuası» պարբերականի էջերում Թուրքական, արևմտյան, ինչպես նաև ռուս արևելագետ- ների շրջանում տարածված է այն տեսակետը, թե Աթաթյուրքի նախաձեռնությամբ ստեղծված Թուրքական պատմագիտական ընկերությունը, որը ստանձնել էր պատմությունն ուսումնա- սիրելու և այն նոր տարբերակով ներկայացնելու պարտակա- նությունը, իրապես հանդես եկավ «նոր պատմական հայեցա- կարգով»։ Պատմության դասավանդումը Մուսթաֆա Քեմալը նոր ազգային ինքնության կառուցակազմման կարևոր գրավական- ներից մեկն էր համարում, ուստի այդ «նոր» հայեցակարգի հիմ- նադրույթները շարադրվեցին նրա հեղինակած «Թուրքական պատմության հիմնական ուղղությունները» (“Türk tarihinin ana hatları”) ուղեցույցային ձեռնարկի էջերում։ Իրականում դեռևս երիտթուրքերի իշխանության օրոք քննարկման առարկա էին դարձել այն գաղափարները, որոնք ձևափոխվելով կյանքի կոչ- վեցին քեմալական շրջանում։ Այս առումով հատուկ ուշադրության է արժանի 1909 թ. ստեղծված «Օսմանյան պատմական ընկերության» (Tarih-i Osma- ni Encümeni) գործունեությունը, որն իր արտացոլումն է գտել «Ընկերության» հրատարակած "Tarih-i Osmani Encümeni Mec- muası» պարբերականի էջերում։ «Ընկերության» կանոնադրության մեջ նշվում էր, որ այն հիմնադրվել էր սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով (irade) և նյութական աջակցությամբ որպես պատմագիտական հանձ- նաժողով, որի առաքելությունն էր կրթօջախների համար Օս- 43