STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 42

Հարթակը կենտրոնում ուներ քառակուսի գոգավորություն քա- ռակող սյան համար, որի վրա դրվում էր հատուկ անոթ՝ մշտա- պես վառվող սրբազան կրակով: Նյութերի և ճարտարապետական մանրամասների քննու- թյունը հավաստում է, որ նորահայտ շինությունը եղել է զրա- դաշտական մեհյան (կրակի տուն, իսկ հարթակը՝ ատրուշան կամ ատուրաշան): Պալատական շինությունը «կրակի տան» հետ ավերակվելուց և հրդեհվելուց հետո այլևս չի վերականգնվել որպես պղծված շինություն: զ) Հյուսիսային ռազմավարչական այս միավորը՝ Քուստ-ի Կապկոհը, յուրատեսակ պատվար էր ընդդեմ արտաքին թշնամիների, առավելապես խազարների: Արաբական խալիֆայությունը, որը Սասանյաններից շատ բան ժառանգեց, անփոփոխ թողեց և այդ վարչական բաժանա- րար միավորը: Արաբական տիրապետության ժամանակ Հայաս- տանը, Վիրքը և Աղվանքը միացվեցին մի ոստիկանության մեջ՝ «Արմինիա» անվանումով՝ կենտրոն ունենալով Դվինը: Պատմաաղբյուրագիտական տվյալներն ու հնագիտական պեղումները վկայում են, որ Դվինը արաբական արշավանքների ժամանակ ենթարկվել է մեծ ավերածությունների, տվել մարդ- կային մեծաքանակ զոհեր, մասամբ ամայացել: Այդ ավերածու- թյունների կապակցությամբ տեղին է հիշատակել Աբդլ-Ազիզի հայտնի խոսքերը. «Դվինի առաջին ավերածության ժամանակ իմ ձեռքով կատարվեց քաղաքի կործանումը, և ահա ես վերականգ- նեցի այն: Վերստին շինեցի Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձականիստ, քան եղել էր նախկինում, ամրացրի դռներով և դռնափակերով պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրի քաղաքի ապահովության համար»: Վերոհիշյալը վավերացնող հնագիտական հայտնագործություններ ունենք՝ գտնված քաղաքի տարածքի տարբեր հատվածներում. խեցեղեն, ապակե նկարազարդ սպասք՝ արաբերեն արձանագրություն- ներով, առևտրական լայն գործունեություն վկայող կնքադրոշմ- ներ՝ արձանագրությունները մասամբ ընթեռնելի, աղյուսաորմ 42