STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 41
թյամբ Պարսկաստանին վերջնականապես ենթարկելու գործըն-
թաց: Խոսրովը հրամայեց ատրուշաններ կառուցել ողջ Պարս-
կաստանում, «ամենից առաջ Դվինում»:
Հովհան Եփեսացին (Զ դ.) վկայում է, որ «նա (Սուրեն մարզ-
պանը) բռնի (ատրուշանի) տեղը նշանակեց, և սկսեցին հիմքը
փորել և պատեր կառուցել: Հայերը մեկ մարդու նման հավաք-
վեցին և գնացին մարզպանի մոտ, ասացին, որ իրենք քրիստոն-
յաներ են և թույլ չեն տա իրենց երկրում կառուցել հեթանոսական
տաճար: Սակայն մարզպանը իրականացրեց իր մտադրությունը
և Դվինում կառուցեց Սասանյան կրակի տաճար «տուն մոգաց»,
որը պատճառ դարձավ ապստամբական մի նոր հուժկու ալիքի:
Ապստամբությունը ղեկավարում էին Հովհաննես Գաբեղենացի
կաթողիկոսն ու Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդանը):
Ապստամբներին հաջողվեց (ըստ Եփեսացու) ոչ միայն քշել
պարսիկներին, այլև սպանել Սուրեն մարզպանին ու մոգերին
572 թ. փետրվարի 2-ին: Լսելով, որ Ատրպատականից զորք է
շարժվում դեպի Դվին, կաթողիկոսն ու Վարդան Մամիկոնյանը
հեռանում են Կ. Պոլիս, ուր նրանց մեծագույն հարգանքով ընդու-
նում է բյուզանդական կայսրը:
ե) 1970-ական թվականներին Դվինի հնագիտական արշա-
վախումբը ձեռնարկեց պեղումներ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկե-
ղեցու հարավային թևում: Պեղումների միջոցին բացվեց հայ աշ-
խարհիկ ճարտարապետության եզակի շինություններից մեկը՝ Ե
- Զ դդ. պալատական հուշարձանախումբը՝ սյունազարդ սրահով
և համապատասխան հարկաբաժիններով, որն ամենայն հավա-
նականությամբ ծառայել էր իբրև Աթոռանիստ Հայոց Հայրա-
պետների համար: Պեղումները բացահայտեցին, որ պալատը
կանգուն է եղել շուրջ մեկ հարյուրամյակ և հրդեհի է մատնվել
572 թ. ապստամբության հետևանքով: Պալատի սյունազարդ
դահլիճին արևմուտքից կից բացվեց մի շինություն, որն օրգա-
նապես կապվում է պալատի հատակագծային ամբողջության
հետ: Շինության կենտրոնում բացվեց քարակերտ հարթակ՝ կող-
քին ուղղահայաց դիրքով դրված մոխրով լի խոշոր մի կավանոթ:
41