STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Seite 40

բ) Սակայն վարչական այդ միավորն ուներ ավելի հին ար- մատներ, ընդհուպ մինչև Սասանյաններ: Խոսրով Ա Անուշիր- վանը (531-578 թթ.) կատարեց ռազմավարչական բարեփոխում- ներ: Սասանյան ընդարձակածավալ տերությունը բաժանեց չորս վարչական միավորների: Ատրպատականը, Հայաստանը, Վիրքն ու Աղվանքը մտնում էին Հյուսիսային ռազմական շրջանի մեջ: Հյուսիսային ռազմավարչական միավորը հայկական Աշխարհա- ցույցը (Աշխարհացոյց Մովսեսի Խորենացւոյ) կոչում է Քուստ-ի Կապկոհ. «Քուստ-ի Կապկոհ, որ է կողմն Կաւակասու լերանց, յորում են աշխարհ երեքտասան Ատրպատական, Արմն (որ է) Հայք, Վարջան, որ է Վիրք, Ռան որ է Աղուանք, Բալասական, Սի- սական ...»: գ) Խոսրով Անուշիրվանը ոչ միայն ռազմավարչատնտեսա- կան բարեփոխումներ ձեռնարկեց, այլև սկսեց իրականացնել ընդգծված կրոնական քաղաքականություն՝ զրադաշտականու- թյան պարտադրանք գրավյալ երկրների ժողովուրդներին: Ասա- ծի խոսուն վկայությունն է Սասանյան կրակի տաճարի հիմ- նարկումը Դվինում. «Իսկ մոգուցն Գունդք ստիպով բռնադատ էին տանել զկրակս ի տաճար սրբութեանց Տեառն, և այլ յակա- նաւոր և ի գեղեցիկ տեղիս շինել ատրուշանս»: Ե դարի վերջերին Դվինը Հայաստանի վարչական և հոգևոր կենտրոնն էր: Վաղարշապատից Դվին էր տեղափոխվել Հայոց Հայրապետական Աթոռը: Դվինում էին նստում Հայոց մարզպանը և Հայրապետը: Հայաստանի քաղաքական հաջողությունների շնորհիվ բարձրացել էր երկրի և Հայոց եկեղեցու հեղինակու- թյունը: դ) Սակայն երկրի համեմատական խաղաղ վիճակը Զ դարի կեսերին կտրուկ փոխվում է, երբ 564 թ. Պարսից Խոսրով Ա արքան Հայաստանի մարզպան է նշանակում Սուրեն Ճիհովր Վշնասպին: Տիզբոնը նորանշանակ մարզպանին օժտել էր կառա- վարման բարձր իշխանությամբ: Լինելով դաժան, չարաբարո և անբարո հայատյաց մարդ՝ նա առաջին օրվանից իսկ ձեռնարկեց Հայաստանը տնտեսապես տկարացնելու, բռնի հավատափոխու- 40