STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Seite 39

1605/6 թ․ ռազմական ձեռնարկումները պարենով ապահովելու, ինչպես նաև Ղարաբաղում կազմակերպվող որսորդությունների ժամանակ որսի թռչուններ մատակարարելու գործում։ Իրանցի պատմագիրը հավաստում է, որ որսի թռչունների բուծումն ու բազմացումը հայոց արևելյան նահանգների հայկական մի շարք բնակավայրերի մասնագիտացումն էր։ Ֆազլի Իսֆահանիի «Պատմությունը» հետաքրքիր մանրա- մասներ է բովանդակում նաև Նոր Ջուղայի հիմնադրման, նրա քալանթարների ու դարուղաների մասին, որոնք հարստացնում են Սպահանի հայկական համայնքի պատմությունը նոր տվյալ- ներով։ Հակոբյան Նյուրա - Hakobyan Nyura - Акопян Нюра Քուստ-ի Կապկոհ վարչական միավորը և Դվինը (ըստ հնագիտական հետազոտությունների) Արամ Տեր-Ղևոնդյանն առանձնահատուկ վերաբերմունք ուներ Դվինի նկատմամբ: Նա սիրով մասնակցել է Դվինի հնագի- տական արշավախմբի աշխատանքներին՝ 1955, 1965 թթ., իր ներ- կայությամբ յուրահատուկ շուք հաղորդելով դրանց: 1958 թ. Լե- նինգրադում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն "Двинский эмират в Армении 9-11 вв" թեմայով: ա) Հրատարակելով «Քուստ-ի Կապկոհ վարչական միա- վորի վերապրուկները խալիֆայության ժամանակ» (Տեղեկագիր, Հաս. գիտ., 1958, 9. էջ 73-77) հոդվածը, մեկ անգամ ևս ցուցում է, թե Ատրպատականի Սաջյան ամիրաները՝ նշանակված Աբբաս- յան խալիֆաների կողմից (Թ դարի վերջ - Ժ դարի սկիզբ), ինչ- պիսի նկրտումներ և հավակնություններ են ունեցել Հայաստանի, Վիրքի և Աղվանքի հանդեպ, որոնք միավորված էին «Արմինիա» կուսակալության կազմում: 39