STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Seite 38

նում են այդ շրջանի պատմությունը Գեղարքունիքի Մելիք Շահ- նազարի ու նրա որդի Մելիք Յավրիի վերաբերյալ նոր ման- րամասներով, որոնք վերաբերում են ոչ միայն վերջիններիս գործուն մասնակցությանը 1603-1608 թթ․ Հարավային Կովկա- սում շահ Աբբաս Ա-ի ռազմական ձեռնարկումներին, այլև այդ մելիքների դիրքին ու բնութագրին։ 1603-1604 թթ.՝ շահ Աբբաս Ա-ի արշավանքի ժամանակ, պարսկական զորքին են միանում Արցախի (կամ ինչպես հեղի- նակն է անվանում «Հայկական Առանի) Մելիք Հայկազն ու Օղլան քեշիշը (քահանան) 500 քրիստոնյա հրացանակիրներով։ Հետա- գայում Մելիք Հայկազը իր ծառայությունների դիմաց կրկին ստանում է մելիքական իրավունքներ, իսկ Օղլան քեշիշին` որ- պես թիուլային կալվածք, շնորհվում է Ջրաբերդի շրջանի Հա- թերք (Հասանրիզ) գյուղը: Պարսից զորքին ծառայություններ են մատուցում նաև Գետաշենի (կամ ինչպես հեղինակն է մատնա- նշում Չայքենդի) Մելիք Յադգարը և Շամխորի մելիքները։ Ինչպես Իսքանդար Մունշին, Ֆազլի Իսֆահանին ևս բավա- կանին մանրամասն նկարագրում է շահ Աբբասի՝ 1604 թ․ ձեռ- նարկած հայության բռնագաղթը, որն ուղեկցվում է Հին Ջուղայի և Արևելյան Հայաստանի մյուս բնակավայրերի ու շրջանների ավերմամբ ու միտումնավոր ոչնչացմամբ։ Հայության բռնագաղ- թի թեմային Ֆազլի Իսֆահանին ևս մեկ անգամ անդրադառնում է 1615 թ․ իրադարձությունների շարադրանքում՝ նշելով, որ Նախի- ջևան քաղաքը ավերվում է, իսկ նրա բնակչությունը գաղթեցվում Ֆարրահաբադ։ Ֆազլի Իսֆահանիի հաղորդումները փաստում են, որ չնա- յած շահ Աբբասի կողմից իրականացված ահարկու բռնագաղ- թին, այնուամենայնիվ որոշ հայկական բնակավայրեր ու շրջան- ներ ազատվում են Իրան արտագաղթելու պարտադրանքից։ Դրանք հիմնականում շահ Աբբասին իր ռազմարշավի ընթաց- քում լայն աջակցություն ցուցաբերած հայ մելիքներին պատկա- նող գյուղերն էին, որոնք ինչպես իրանցի պատմագիրն է մատ- նանշում, հետագայում ևս կարևոր դեր են խաղում շահի 38