STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 37
շումները, մեղադրում նրանց ավանդական գիտակարգերից ան-
տեղյակ լինելու մեջ, համարում նրանց սովորույթներն ու
ծեսերը հերետիկոսական նորարարություն:
Իբն ալ Ջաուզին «Թալբիս Իբլիս» աշխատության մեջ հան-
դես է գալիս մաքուր իսլամի պահպանության, խալիֆայական
իշխանության վերականգնման և սուննիական վերածննդի
աջակցության դիրքերից:
Կոստիկյան Քրիստինե - Kostikyan Kristine -
Костикян Кристине
Ֆազլի Բեկ Իսֆահանի տարեգրությունը որպես հայ ժողովրդի
ԺԶ - ԺԷ դարերի պատմության աղբյուր
Ֆազլի Բեկ Իսֆահանիի «Աֆզալ ալ-թավարիխ» երկը Սեֆ-
յան պետության պատմական աղբյուրներից է՝ գրված շահ Աբ-
բաս Ա-ի իշխանության շրջանում: Այդ երկի սկզբնաղբյուրի ար-
ժեք ունեցող մասի՝ շահ Աբբաս Ա-ի գահակալման շրջանը ընդ-
գրկող երրորդ հատորի պարսկերեն բնագիրը հրատարակվեց
2015 թ․ Մեծ Բրիտանիայում։ Աշխատության հեղինակը, շուրջ 7
տարի պաշտոնավարած լինելով Սեֆյան պետության մեջ մտնող
Գանձակ-Ղարաբաղի բեկլարբեկության վարչական ապարա-
տում, լավատեղյակ էր այդ շրջանում զարգացող քաղաքական
անցուդարձին, տնտեսական կյանքի իրողություններին և դրա
շնորհիվ, ի տարբերություն այդ շրջանի մյուս սկզբնաղբյուրների,
ավելի հարուստ տեղեկություններ է հաղորդում այնտեղի հայու-
թյանն ու հայ մելիքներին վերաբերող որոշ հարցերի մասին։
Ֆազլի Իսֆահանիի վկայությունները հաստատում են հայ-
կական աղբյուրների հաղորդումները շահ Աբբաս Ա-ի Կով-
կասյան արշավանքի ընթացքում պարսից զորքերին հայ մելիք-
ների ցուցաբերած ռազմական աջակցության, ինչպես նաև պա-
րենով ապահովելու վերաբերյալ։ Նրա տեղեկությունները լրաց-
37