STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 36
Գրքի 13 բաժիններն ու ենթաբաժիններն անդրադառնում
են մուսուլմանական գրեթե բոլոր ավանդական գիտակարգերի,
մասնավորապես կրոնաիրավական դպրոցների վեճերի և աստ-
վածաբանական ուղղությունների գաղափարական տարբերու-
թյունների արդյունքում ձևավորված գիտելիքի քննադատու-
թյանը:
Իբն ալ-Ջաուզին գրքի առաջին 4 գլուխներում տալիս է
ընդհանրական տեղեկություններ Սուննայի 8 դրույթների պահ-
պանության, վնասակար նորարարության մերժելիության, սա-
տանայի հնարքներից ու խաբեություններից զգուշանալու վերա-
բերյալ:
«Թալբիս Իբլիս»-ի 5-13-րդ գլուխներում հեղինակը անդ-
րադառնում է գիտնականների, կառավարիչների, հասարակ
մարդկանց, կրոնաիրավական տարբեր ուղղությունների ներկա-
յացուցիչների՝ խարիջիների, բատինիների, մութազիլիների, կար-
մատների, իսմայիլիների և այլ անձանց նկատմամբ սատանայի
խարդավանքների ուսումնասիրությանը:
«Թալբիս Իբլիս» աշխատության 10-րդ գլուխը, որը ծավա-
լային առումով գրքի շուրջ կեսն է, նվիրված է սուֆիների և նրանց
գործողությունների դատապարտմանը:
Գրքի բովանդակային մեծ շեշտադրումը սուֆիզմի վրա
պայմանավորված է այն հանգամանքով, որ ԺԲ դարում սուֆիզմը
դարձել էր սուննիականության հիմնական «մրցակիցը»:
Իբն ալ-Ջաուզին կտրուկ քննադատում է սուֆի հեղինա-
կավոր գիտնականների, անգամ չափավոր սուֆիների դիրքորո-
8
Սուննան (թարգմ.՝ միջոց, ճանապարհ, օրինակ, սովորույթ)
ներկայացնում է Մուհամմադ մարգարեի կյանքը, որպես իսլամական
համայնքի ներկայացուցիչների համար օրինակ: Այն բաղկացած է
մարգարեի գործողությունները (fi‘l), խոսքերը (qawl) և իր զինակիցների
արարքներին ու խոսքերին ցուցաբերած անխոս համաձայնությունը
(taqrir) ներկայացնող պատմություններից՝ հադիսներից: Տե՛ս Ислам,
Энциклопедический словарь, Ред. Л. В. Негря, «Наука», Главная редакция
восточной литературы, Москва, 1991, стр. 214.
36