STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 32

ավերածություններ և ժողովրդի բռնի տեղահանության գործո- ղություններ: Դվինում այդ իրադարձությունների առանցքում սկզբում Սաջյաններն էին, ապա Սալարյանները, որոնք, ժամա- նակ առ ժամանակ դելմիկների զինական ներուժը յուրացնելով, Դվինը վերածել էին քաոսի: Կար և Բագրատունիների՝ Դվինը մայրաքաղաք դարձնելու հայրենասիրական մոտեցումը, որ վե- րոհիշյալ թնջուկային խառնաշփոթի հետևանքով մարեց: Խաղաղ պահերից մեկի ժամանակ՝ 1022 թ., Դվինում հայտնվեց Աբուլ Ասվարը, որ շուրջ 28 տարի կառավարեց քաղաքն ու շրջակայքով մեկ կազմավորեց քաղաքական ամիրայությունը: Ժառանգելով ավերված քաղաքը * ՝ նա ձեռնամուխ եղավ պարսպաշինության և բնակարանաշինության գործի կարգավորմանը: Առաջին դեպ- քում նախորդ ավերածությունների վերանորոգումների հետքերը մեր կողմից արձանագրվեցին Դվինի միջնաբերդի հարավային հատվածի պարիսպների՝ 2006-2013 թթ. պեղումների ժամանակ, երբ ամրաշինական աշխարհում գործող տեխնոլոգիայով կրա- քարի խիտ կուտակումներին հետևում էին հում աղյուսի զանգ- վածների կանոնավոր շարվածքները: Այդ նորոգումը ի նպաստ էր քաղաքի բնակչության ապահովման համար, որովհետև Անին գրավելուց հետո՝ 1045 թ., Բյուզանդիան արշավեց Դվին և անհաջողության մատնվեց: Իհարկե, չպիտի անտեսել նաև Աբուլ Ասվարի մարտավարական հնարամտության մեծ դերակատա- րությունը, որը, Ազատ գետի հունը փոխելով, շրջապատում տղմոտ միջավայր ստեղծեց և թշնամուն մեծ կորուստների գնով քաղաքից հեռացրեց: Աշխարհիկ բնակարանաշինության ավե- րակները Դվինում արձանագրված են Կարո Ղաֆադարյանի՝ 1950 թ. ստորին բերդի պեղումների արդյունքում, իսկ 1946-1950 թթ. միջնաբերդի գագաթին պեղված 120.000 քառ. մ 20x30 բացված շինությունը շրջակայքում գիպսե հարդարանքների և տերակո- տաների մեծ կուտակումներով, որ լայնարձակ աղերսներ ունի ԺԱ դարի ամիրայությունների ողջ միջավայրում միջազգայ- նացված քաղաքաշինական կոթողներում: Աբուլ Ասվարը ոչ միայն հմուտ զորավար ու կազմակերպիչ էր, այլև քաջատեղյակ 32