STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 33

էր առևտրատնտեսական գործին: Նա ժամանակի պահանջներին համաքայլ զարգացրեց այդ ոլորտները՝ Դվինը վերածելով վա- ճառաշահ հզոր կենտրոնի: Միայն արհեստային արտադրության բնագավառներից մեկի՝ խեցեգործության վիճակագրության քննությունը վկայում է, որ շատ տեսակներ մենաշնորհային պիտակավորում էին կրում, իսկ ներմուծած խմբաքանակները արտահայտում էին քաղաքի առևտրական լայնահուն կապերի մասշտաբները: Արծաթի սղության հետևանքով մասամբ անգոր- ծության էր մատնված դրամահատարանը, որ հատված թեթև քաշի արծաթի դրամներով մրցունակ չէր բյուզանդական շրջա- նառվող ոսկե դրամների հետ: Խոսրավի Թուրաջ, Ջաֆարիան Ռասուլ - Khosravi Touraj, Jafarian Rasoul - Хосрави Турадж, Джафарян Расул Պավլիկյանների և Թոնդրակյանների շարժումները, գաղափարները, նպատակները և անկումը (Է - ԺԱ դդ.) Պավլիկյանների և Թոնդրակյանների շարժումները ստեղծ- վել են Է - ԺԱ դդ. ընթացքում՝ սոցիալական, իրավական և քաղա- քական անհավասարության պատճառով դասակարգերի իշխող՝ ֆեոդալների, հոգևորականների, նախարարների, եպիսկոպոս- ների և եկեղեցիների ղեկավարների ու ստորադաս շերտերի՝ գյուղացիների, ֆերմերների և բանվորների միջև պայքարի ըն- թացքում։ Այն իր մտածմունքային սկզբունքների և արմատների հիմ- քերի վրա՝ նյութական ռեսուրսների և հարկային եկամուտների արդարացի բաժանումն էր իշխանության ու ժողովուրդների, հա- սարակության բոլոր շերտերի միջև։ Իրավական արդարության հաստատումը և նույնիսկ տղամարդկանց ու կանանց միջև հավասարությունը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ու օտարերկրացիների 33