STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 31
կեղծվել, կեղծարարները ի՞նչ հնարքների են դիմել, ինչու՞ են
մինչ օրս, հատկապես արևելյան ձեռագրերը կեղծվում: Այս հեն-
քի վրա քննվելու են ձեռագրի մանրանկարները. դիտարկվելու և
արժևորվելու են արվեստաբանական տեսանկյունից: Նկարա-
գրման են ենթարկվելու մանրանկարչի ձեռագիրը՝ գիծը, գույնը,
ոճը, հորինվածքային լուծումները և այլն: Մանրամասն ուսում-
նասիրվելու և խոսվելու է բնագրի և մանրանկարների կապի
մասին:
Ժամկոչյան Աղավնի - Jamkochyan Aghavni -
Жамкочян Агавни
Դվինի ամիրայությունը և Շեդդադյանները
Արամ Տեր-Ղևոնդյանի «Արաբական ամիրայությունները
Բագրատունյաց Հայաստանում» մենագրությունը հայագիտու-
թյան ոսկե ֆոնդի մնայուն արժեքներից է: Հայկական և արաբա-
կան սկզբնաղբյուրների հենքով շարադրված այս աշխատանքի
էջերում, ի շարս բազմաթիվ հարցերի, հայագետը պատշաճ մա-
կարդակով տվել է Դվինի ամիրայության Շեդդադյան տոհմի եր-
րորդ ժառանգ Աբուլ Ասուարի գործունեության պատմաքաղա-
քական գնահատականը: Սույն կարճառոտ հաղորդման շրջանա-
կում Դվինի հնագիտական պեղումների առատ մեջբերումով
կփորձենք ներկայացնել նրա շինարարական առևտրատնտեսա-
կան և մշակութային դաշտը, որ խոսուն փաստարկներով վստա-
հելի են դարձնում նրա առաջնորդի կերպարի համարումը: Թ
դարի երկրորդ կեսից արաբական խալիֆայության քայքայման
արշալույսին սկսվել էր այդ տիրակալության մեջ ամփոփված
երկրների քաղաքական քարտեզի փոփոխության գործընթացը:
Այն ընթանում էր ամիրայական զանգվածների քաղաքական
ինքնորոշման ձգտումով, պատվասիրությամբ տառապող առաջ-
նորդների միջև պայքարի սուր դրսևորումներով և անկառավա-
րելի ռազմարշավներով, որոնց հետևանքով տեղի էին ունենում
31