STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 30

Թաջարյան Իվեթ, Ավետիսյան Անի - Tajarian Yvette, Avetisyan Ani- Таджарян Ивет, Аветисян Ани Արևելյան ձեռագրերի կեղծման արվեստն ըստ Մատենադարանի արաբատառ հավաքածոյի Հ մր 137 ձեռագիր օրինակի Ձեռագիր Հ մր 137-ը ընդգրկված է Մատենադարանի արա- բատառ ձեռագրերի հավաքածուի մեջ: Նախկինում ձեռագիրը եղել է Էջմիածնի մատենադարանի արաբատառ հավաքածուի (1880 թ., թվով՝ 201 ձեռագիր) հիմնական կազմի մեջ, որի հիմքի վրա էլ ձևավորվել է Մատենադարանի արաբատառ հավաքա- ծուն: Ձեռագրի արտաքին և բովանդակային առաջին անդրա- դարձներն ընդգրկված են Մատենադարանի 1940-ական թվա- կաններին կազմված Անտիպ ձեռագրացուցակում և 1948 թ. կազմված ցուցակում: Վերջինիս նկարագրությունում ձեռագրի վերնագիր նշվել է Ֆուզուլիի «Լեյլի և Մեջնուն»-ը: Լեզուն հա- մարվել է՝ «ազերբայջաներեն» (այսինքն՝ ադրբեջաներեն), իսկ գրչության թվական՝ պայմանականորեն ԺԸ դար, գրչի անուն՝ Մուհամմադ Յուսուֆ Ջիհան Շահին, հիշատակվում է նաև, որ ձեռագրում նկարների քանակը՝ 18-ն են և պատկերված են Լեյլիի, Մեջնունի, նրա հոր՝ Նոֆելիի և Իբնե Սալամի նկարները: Զեկույցը բաղկացած է երկու բաժնից՝ ձեռագրագիտական և արվեստաբանական վերլուծություն: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է լինելու ձեռա- գրագիտական մանրամասնություններին, ճշգրտվելու են նախ- կին նկարագրության մեջ հաղորդված արտաքին և բովանդակա- յին տվյալները, քննվելու են բնագրում կատարված շեղումներն ու հավելագրությունները, ինչպես նաև՝ այլ ձեռքով բնագրում կա- տարված միջամտությունները: Քննվելու են արևելյան ձեռագրերի կեղծման հանգամանք- ները, նպատակները՝ ե՞րբ և ի՞նչ պայմաններում են ձեռագրերը 30