STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | 页面 22

Ḫ izānat al-bunūd -ի բնակչությանը մեղադրում են նաև թաղա- մասում խոզի միս վաճառելու, պոռնկանոցներ բացելու և դրանց գործունեությունը հովանավորելու մեջ: Չնայած այսօրինակ զբաղմունքների նկատմամբ մամլուքյան առանձին ազդեցիկ իշ- խանավորների քննադատական վերաբերմունքին և դժգոհությա- նը` ոգելից խմիչքների արտադրությունը, գինետների և հասա- րակաց տների գործունեությունը թաղամասում ազատորեն շա- րունակվել են մի քանի տասնամյակ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի քրիստոնյաները ազատորեն ոգելից խմիչքներ պատրաստեին և դրանց վաճառքով զբաղվեին հենց սուլթանա- կան ապարանքի մերձակայքում, եթե ոչ առանց իշխող վերնա- խավի թողտվության և հովանավորչության։ Մամլուքյան կենտ- րոնական իշխանությունների բարեհաճության ապացույց է նաև այն հանգամանքը, որ ըստ աղբյուրների՝ հայերը թաղամասում նաև եկեղեցի են ունեցել, որն ավերվել է 1322 թ. Կահիրեում և Եգիպտոսի մյուս շրջաններում կրոնական հողի վրա մուսուլ- մանների և քրիստոնյաների միջև սկսված արյունալի բախում- ների ժամանակ։ Հայաբնակ թաղի ճակատագիրը վճռվել է սուլթան ալ- Մալիք ալ-Նասիրի մահից անմիջապես հետո: Ալ-Հաջջ Ալ Մալիք Ջուքանդար անունով ազդեցիկ մի էմիր, որ նախկինում բազմիցս փորձել էր փակել Ḫ izānat al-bunūd -ը և քրիստոնյաներին տեղա- հանել այնտեղից, ալ-Մալիք ալ-Սալիհ Իսմաիլ սուլթանի (կառ. 1342-1345 թթ.) կողմից 1342 թ. նշանակվել է Եգիպտոսի փոխար- քա: Վերջինիս առաջին քայլերից մեկը եղել է «Դրոշների պա- հեստարան» -ի հարցը վերջնականապես լուծելը: Նրա կարգա- դրությամբ մամլուքյան զորքը ներխուժել է Ḫ izānat al-bunūd , տե- ղահանել ռազմագերիների ընտանիքներին, ջարդել գինու կա- րասները և հիմնահատակ ավերել թաղամասը: Նույն ճակատա- գրին են արժանանում նաև Կահիրեի միջնաբերդի հայ ռազմա- գերիները: Տեղահանվածները վերաբնակեցվել են Հին Կահիրեի հողաբլուրների (Kīmān Mi ṣ r) շրջանում: 22