STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 21
Դանիելյան Գագիկ - Danielyan Gagik -
Даниелян Гагик
Հայերը ԺԴ դարի մամլուքյան Կահիրեում. Ḫ izānat al-bunūd
հայաբնակ թաղամասը
Ֆաթիմյան խալիֆա ալ-Զաֆիրի կառավարման տարինե-
րին (կառ. 1021-1036 թթ.) ֆաթիմյան մեծ ապարանքի հյուսիս-
արևելյան կողմում՝ «Տոնական Դարպասի» ( Bab al-ʾĪd ) և al-Šawk
պալատի միջև կառուցվել է Ḫ izānat al-bunūd ( «Դրոշների պահես-
տարան» ) անունը կրող զինատուն-զինապահեստը։ Տարածքը
մարտական զինանշանների, զենքուզրահի, սպառազինության
պահեստ և «արտադրամաս» է ծառայել մինչև 1068 թ.։ Այնուհետ
«Դրոշների պահեստարան» -ի շինությունները վերածվել են բան-
տի, որտեղ սովորաբար կալանքի տակ էին պահվում նախկին
բարձրաստիճան պաշտոնյաները՝ վեզիրները, էմիրները և այլն։
Եգիպտոսում Այյուբյան և հետո նաև Մամլուքյան դինաստիա-
ների սուլթանների իշխանության օրոք տարածքը շարունակել է
բանտ ծառայել՝ ընդհուպ մինչև ԺԴ դարի առաջին տասնամյակը,
երբ այն բնակեցվել է հայ և այլ քրիստոնյա ռազմագերիներով։
Արաբ պատմիչների վկայությամբ Եգիպտոսի սուլթան ալ-
Մալիք ալ-Նասիր Մուհամմադ իբն Կալավունը (կառ. 1293-1294,
1299-1309, 1310-1340 թթ.) իր կառավարման երրորդ շրջանի
սկզբում որոշել է Ḫ izānat al-bunūd -ը բնակեցնել քրիստոնյա գերի-
ներով՝ հիմնականում հայերով: Կարճ ժամանակի ընթացքում
տարածքը վերածվել է պարզապես քրիստոնեաբնակ՝ հիմնակա-
նում հայաբնակ թաղի: Հատկանշական է, որ մամլուքյան պատ-
մական սկզբնաղբյուրները խիստ հետաքրքրական տեղեկու-
թյուններ են պարունակում ոչ միայն «Դրոշների պահեստարան» -
ում, այլև Կալաաթ ալ-Ջաբալում (Qalՙat al-Ğabal)` Կահիրեի միջ-
նաբերդում հայ ռազմագերիների գործունեության վերաբերյալ:
Արաբագիր հեղինակների վկայություններից պարզ է դառնում,
որ Կահիրեում հայ ռազմագերիների հիմնական զբաղմունքը գի-
նեգործությունն էր և գինու վաճառքը: Մուսուլման պատմիչները
21