SmartMag Issue 3 | Página 4

Սկսելով Ֆեյսբուքի հիմնադրումը Հարվարդի իր հանրակացարանային սենյակում՝ 2004թ.-ին Մարկ Ցուկերբերգը վեբ կայքը դարձրեց Սիլիկոնյան հովտի ամենամեծ ընկերությունը և ամենահայտնին սոցիալական ցանցերի աշխարհում, որն այժմ արժե ավելի քան 330 միլիարդ դոլար:

Մարկ Ցուկերբերգ

Համահիմնադիր և գործադիր տնօրեն,

Ֆեյսբուք

Ցուկերբերգի առաջնորդությամբ՝ Ֆեյսբուքն ավելին է, քան ուղղակի ընկերների հետ նկարներ կիսելու միջոց: Այժմ ամբողջ աշխարհից օրական 1 միլիարդ ակտիվ օգտատեր է այցելում կայք՝ ընկերների հետ զրուցելու, հոդվածներ կիսելու, նորություններ բացահայտելու և ավելիի համար: 2016թ.-ի ապրիլից կայքը նաև գործարկել է ուղիղ եթերի հնարավորությունը՝ օգտատերերին տալով իրական ժամանակում ուղիղ եթերի միջոցով սեփական փորձը իրենց հետևորդների հետ կիսելու ունակություն:

2016 թ.-ի առաջին քառամսյակում կայքի եկամուտը հասավ մինչև 5,2 միլիոն դոլարի, որը 57 %-ով ավելին էր, քան մեկ տարի առաջ:

: