1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են:
Հարվարդի՝ խրոնիկ հիվանդությամբ տառապող այս ասպիրանտի պատմությունը կօգնի Ձեզ՝ կարևորելու ժամանակը, որ ծախսում եք ամեն օր
Սկսած ավագ դպրոցից, ինչպես գրում է Բարկերը, Գլենդոնը տառապում է մի հիվանդությամբ, որը ստիպում է վերջինիս անընդհատ թերապիայի ենթարկվել, որը թուլացնում է իր իմունային համակարգը: Գլենդոնը հանդիպում է մի թերապևտի, ով խորհուրդ է տալիս վերջինիս ամեն օրն անցկացնել՝ կենտրոնանալով միայն մեկ գործողության վրա, նույնիսկ եթե դա ճաշ պատրաստելն է:
Բարկերը գրում է, որ սեփական հիվանդության հետ հաշվի նստելը սովորեցրեց Գլենդոնին մի բան, ինչը մենք անտեսում ենք: Իրականում, ընտրելով անել մի բան՝ մենք հրաժարվում ենք այլ գործողությունից: Սպենսերը չուներ տարբերակ ասելու՝ ՙՙԵս ուզում եմ անել սա՚՚. նա պետք է ընտրեր, թե ինչ է անհրաժեշտ անել:
Բարկերը խորհուրդ է տալիս պատկերացնել, թե Դուք Սպենսերն եք և օրվա ընթացքում կարող եք ընտրել անել միայն մեկ բան: Եթե դա ստացվի Ձեզ մոտ, կարող եք շնորհավորել Ձեզ, քանի որ Դուք սովորեցիք արժևորել ժամանակը: Յուրաքանչյուրս ունի սահմանափակումներ: Գլենդոնի դեպքում դա իր ֆիզիկական կարողություններն ու առողջությունն են, մեկ ուրիշի դեպքում՝ էներգիան, ուշադրությունը, ժամանակը:Հաջողության բանալին այն է, որ Դուք կարողանաք ճանաչել Ձեր սահմանափակումները և ընտրել այն, ինչում Դուք լավագույնն եք, ոչ թե փորձել հասցնել ամեն ինչ: