SmartMag Issue 3 | Page 2

Ժամանակը, երբ այն վերաբերում է անհատին, սպառվող ռեսուրս է: Ծախսելով այն ինչ-որ բանի վրա՝ կրկին չեք կարողանա այն օգտագործել:

Միկրո մակարդակում սա բավականին ակնհայտ է: Եթե ծախսեք ամբողջ առավոտը նամակներին պատասխանելու վրա, հաստատ չեք հասցնի պատրաստել Ձեր նախագծի հաշվետվությունը մինչև կեսօր:

Մակրո մակարդակում այս տրամաբանությունը առավել բարդ է յուրացվում: Հավանաբար, Դուք չեք կարող միաժամանակ լինել մենեջեր, ինչ-որ համայնքի խորհրդի անդամ, զբաղվել յոգայով և լինել երաժիշտ: Եթե Դուք այդպիսին եք և հասցնում եք բոլորն անել, խնդրում ենք մեկնաբանություններում կիսվել Ձեր գաղտնիքով:

Իր նոր գրքում ՝ <<Barking up the Wrong Tree>>, Էրիկ Բարկերը, ով նաև հայտնի բլոգ է վարում՝ նույն վերնագրով, կիսվում է պատմությամբ, որը կարող է օգնել ընթերցողներին՝ սահմանափակելու սեփական առօրյան:

Բարկերը կիսվում է պատմությամբ Սպենսեր Գլենդոնի մասին, ով մեծ կազմակերպության բաժնետեր է և ասպիրանտ Հարվարդի համալսարանում: Նա, նաև, անցկացնում է իր կյանքը՝ պայքարելով լուրջ հիվանդության դեմ: