SmartMag Issue 3 | Page 5

Մնայուն արժեք ստեղծող բիզնես ՛՛ֆանտազյորներ՛՛

2016թ.-ի նոյեմբերին՝ իրենց աղջկա ծնունդից հետո, Ցուկերբերգն ու իր կինը՝ Պրիսիլլա Չենը, իրենց հարստության 99 % -ը, որը գնահատվում էր 52,1 միլիարդ դոլար, ներդրեցին իրենց բարեգործական հիմնադրամ:

Ֆեյսբուքի միջոցով Ցուկերբերգը հեղափոխեց այն ուղիները, որոնց միջոցով շփվում ենք միմյանց հետ՝ դարձնելով հասանելի մեր կապը յուրաքանչյուրի հետ աշխարհի յուրաքանչյուր ծայրում:

Բայց նա կանգ չի առնում: Տեխնիկական սեկտորում շարունակվում են նորարարությունների, ստեղծարարությունների և արժեքների ստեղծման գործընթացները, որոնք կոչված են մարդկանց միջև կապեր ստեղծելու ուղիների հայթայթմանը:

Զույգը պլանավորում է կենտրոնանալ երկարաժամկետ ներդրումների վրա, որոնք ուղղված կլինեն այն կազմակերպություններին, որոնք կբարելավեն առողջապահությունը, կրթությունը և հավասարությունը: