Քայլե՛ք
Անկախ նրանից՝ որքան հարմար է Ձեր գրասեղանի տարածքը՝ Դուք լավություն կանեք Ձեզ՝ մի փոքր քայլելով: Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել , որ կարճ քայլքը գրասենյակի ներսում կամ դրսում նպաստում է ստեղծագործ մտքի զարգացման:
Երբ զգում եք, որ ստեղծագործ միտքը թուլանում է, կանգնեք և մի քիչ քայլեք: Փորձեք ամեն անգամ նոր ճանապարհ անցնել. դա կօգնի ստեղծագործ մտքի վերադարձին:
Տարածությո՛ւն տվեք Ձեզ
Երբ սկսում եք նշմարել վերջնաժամկետը, փորձեք հոգեբանորեն հեռվացնել այն: ՙՙՀոգեբանական հեռավորություն՚՚ հասկացությունը երևույթները դիտարկում է ավելի հեռվից, քան դրանք իրականում կան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոգեբանական հեռավորության սահմանումը օգնում է մեզ ավելի ստեղծագործ լինել:
Մի պահ պատկերացրեք՝ որտեղ եք գտնվում Դուք և պատկերացրեք ինչ-որ տարածք՝ Ձեր գտնվելու վայրից մղոնների հեռավորության վրա: Այնուհետև փորձեք մտովի ուղարկել Ձեր նախագիծն այնտեղ և փորձեք հեռվից դիտարկել այն, կամ պատկերացնել՝ ինչպես այնտեղ գտնվող ինչ-որ ուրիշ անձ կիրականացներ այդ նախագիծը: