5 րոպե տևողությամբ այս վարժությունները կօգնեն Ձեզ վերադարձնել ստեղծագործ միտքը
Ստեղծագործ աշխատանք իրականացնելիս՝ հաճախ մենք հայտվում ենք մի իրավիճակում, որն ընդունված է անվանել <<creative rut>>:
Իհարկե, նման դեպքերում անհրաժեշտ է ընդմիջում անել, մինչև ոգեշնչման վերադարձը, սակայն, երբեմն, աշխատանքի վերջնաժամկետը մեզ նման հնարավորություն չի տալիս, և անհրաժեշտ է անմիջապես վերադառնալ գործին:
Գիտականորեն ապացուցված է, որ հետևյալ վարժությունները կվերադարձնեն Ձեր ստեղծագործական միտքը ընդամենը 5 րոպեում:
Խզբզե՛ք - նկարե՛ք
Չնայած՝ խզբզոցը՝ որպես խորհուրդ, հնչում է անգործության մատնվելու նման, իրականում, այն օգնում է բացել նյարդաբանական ուղիները, որոնք փակ են, երբ Դուք սովորական խոսելու կամ մտածելու ռեժիմում եք գտնվում: Խզբզոցը անսպասելի կապեր է առաջացնում մեր ուղեղում, որը նպաստում է ստեղծագործ մտքի վերադարձին:
Դրա համար պատկերացրեք 2 տարբեր կենդանիներ և փորձեք ուրվագծել դրանց անքան տեսակներ, որքան կհասցնեք մի քանի րոպեում:
Պատկերացրե՛ք՝ 5 տարեկան եք
Երբևէ ցանկացե՞լ եք վերադառնալ մանկություն: Ահա և դրա հնարավորությունը: Հյուսիսային Դակոտայի համալսարանում իրականացված փորձը ցույց է տվել, որ երբ մենք պատկերացնում ենք մեզ 5 տարեկան երեխա, մենք ավելի ստեղծագործ ենք մտածում, քան երբ փորձում ենք ինչ-որ խնդրի լուծում գտնել սեփական մտածելակերպով:
Կապ չունի՝ ինչ մարտահրավերի առաջ եք կանգնած:
Մի պահ փակեք Ձեր աչքերը, պատկերացրեք, թե 5 տարեկան եք և մտածեք՝ ինչպես կլուծեիք խնդիրը այդ տարիքում: