SmartMag Issue 2 | Page 10

5 րոպե տևողությամբ այս վարժությունները կօգնեն Ձեզ վերադարձնել ստեղծագործ միտքը

Երաժշտություն լսե՛ք, երգե՛ք

Նույնիսկ եթե լռությունը օգնում է Ձեզ կենտրոնանալ, մի քիչ երաժշտությունը կարող է նպաստել ուղեղի ստեղծագործ աշխատանքի վերականգնմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երաժշտությունը, որը մենք վայելում ենք, դրական տրամադրություն է առաջացնում և ստեղծագործ աշխատանքի որակներ ստեղծում:

Ստեղծեք Ձեր՝ 5 րոպեանոց երգացանկը, որը կօգնի ստեղծագործական ցնցում ապրել: Բոնուսային կլինի այն, որ զուգահեռ նաև երգեք՝ նույնիսկ Ձեր հնարած բառերով:

Անհեթեթ մի բան կարդացե՛ք

Կարող է զարմանալի թվալ, սակայն անհեթեթ և անտրամանաբանական ինչ-որ հատվածի ընթերցումը կարող է խթանել մեր ստեղծագործ միտքը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մարդիկ ընթերցում են, օրինակ, Կաֆկայի կարճ պատմվածքները, նրանք ավելի լավ են սկսում ճանաչել և բնորոշել շրջակա միջավայրը և զարգացնում են սեփական միտքը: