SmartMag Issue 10 | Page 19

Ինչպես գրավել բարձրունքներ, երբ անհաջողության եք հանդիպել

Ձեռնարկատիրությունը էմոցիոնալ գլան է, որը գրեթե ամեն օր ունենում է իր պիկերը ու ցածր կետերը։ Ձեզնից շատերը զգացել են “Rock Bottom” պահը, երբ կոտրված եք, անգործ, հնարավոր է նաև անտուն։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում։ Ի՞նչ քայլեր կձեռնարկեիք այդ իրավիճակից դուրս գալու համար։

Լյուի Հովսը հենց նմանատիպ իրավիճակում էր հայտնվել մի քանի տարի առաջ։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացող էր, նրա երազանքները հօդս ցնդեցին, երբ կոտրեց իր դաստակը։ Ստիպված էր մեկ ու կես տարի սպասել վերականգնվելու համար։