SmartMag Issue 10 | Page 20

Կոտրվածք, գործազրկություն և Հովսը սկսեց գիտակցել, որ ուրիշ ոչ մի հմտություն չունի։ Գոյության կռիվը նրան տարավ ձեռնարկատիրության աշխարհ։

Ձեզ ենք ներկայացնում երեք խորհուրդ նման դեպքերի համար։

Սկսեք պլանավորումից

Ամեն հունվար ամսին գրեթե բոլորս էլ պլանավորում ենք մեր գալիք տարվա նպատակները։ Օրինակ՝ քաշ կորցնելը, մասնագիտական աճը, անձնական և հոգևոր կյանքը։ Նպատակադրումը պահանջում է ուղղակի խորաթափանց լինել, թե ինչպես կարելի է հաջողության հասնել։ Հովսն առաջարկում է նպատակները վերջնաժամկետներով հանդերձ գրի առնել և ամեն օր կրկնել։ Սա կհանգեցնի նրան, որ Ձեր ամենօրյա գործողությունները այդ ուղղությամբ կլինեն։

Ներդրեք երկարաժամկետ հարաբերություններում

–Անձնական հարաբերությունները ամենակարևորն են ինձ համար։ Եթե հիմա կորցնեմ ամեն ինչ իմ բիզնեսում, գիտեմ, որ հարաբերություններիս շնորհիվ կարող եմ կրկին կառուցել այն,– ասում է Հովսը։

Մարզիչ գտեք

Մարզիչը կարող է տարբեր ձևերով հանդես գալ։ Կլինի դա գիրք կարդալը, թե իսկապես պրոֆեսիոնալ մարզիչ վարձելը, ով Ձեզ կօգնի։ Գտեք մեկին, ով կարող է Ձեզ սովորեցնել, հետադարձ կապ պահպանել և ուղղություն ցույց տալ։