SmartMag Issue 10 | Page 12

Թաքեր Մաքսը՝ երեք անգամ New York Times-ի լավագույն վաճառվող ճանաչված հեղինակ, այս միտումը դեռ վաղուց էր նկատել և հասկացել, որ գիրք հեղինակելը լսարանին Ձեր բրենդի նկատմամբ վստահություն ներշնչելու յուրահատուկ ձև է։ Ըստ էության գիրք գրելը ժամանակակից ձեռնարկատիրոջ այցեքարտն է։

Համեստ սկիզբ

Մաքսի գաղափարը իր Book in a Box սթարթափի մասին լրիվ պատահաբար է առաջացել, երբ իր ծանոթուհին մասնագիտական կյանքում առաջացած խնդիրները լուծելու նպատակով դիմեց իրեն։

Մաքսը պատմում է, որ ինքը ձեռնարկատիրական ճաշի էր, երբ այդ կինը մոտեցել է իրեն. «Լսիր, մարդիկ ինձ ասում են, որ գիրք գրեմ վերջին տասնամյակի համար, ես ժամանակ ու ցանկություն չունեմ համակարգչի մոտ նստելու և գրելու, բայց եթե գիրք ունենայի, այն կօգներ մարդկանց։ Ի՞նչպես կարող եմ գաղափարները գլխիցս հանել և թղթին տալ»։

Մաքսը, սկզբում, բոլոր հեղինակների նման պատասխանեց՝ գրեթե դասախոսություն կարդալով, թե ինչպես է շատ գրելը ու փորձելը մեծ գրողների ստեղծագործական զարգացման գործընթացի մաս եղել։

Այդ ժամանակ ծանոթս հումորով ու դիպուկ ասում է. «Սա ձեռնարկատիրական ճաշ է, դուք ձեռնարկատե՞ր եք։ Ձեռնարկատերը ինձ կօգներ լուծել խնդիրս, ոչ թե աշխատասիրության մասին դասախոսություն կկարդար»։

Մաքսը հասկացավ, որ եթե կարողանա պարզել, թե ինչպես դուրս հանել նրա գլխի մտքերը ու թղթին հանձնել, կունենա պատրաստի բիզնես։