SmartMag Issue 10 | Page 13

Գրագրությու՞ն, թե ghostwriting (մեկ ուրիշի համար գիրք գրելը)

Ավանդաբար ուրիշի համար գիրք գրողները վարձվել են հեղինակի թեման հետազոտելու՝ համառոտ շարադրանքի հիման վրա, և ամբողջ տեքստը գրելու համար։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են հետազոտության, գրելու ու խմբագրելու վրա և կայուն վարձատրություն են ստանում վերջնական գրքի իրավունքների համար։ Ի տարբերություն սրա, գրագիրը վարձվել է հեղինակի գաղափարները գրքին հանձնելու համար։

Մարտին Լյութեր Քինգը ոչ մի բառ չի գրելի, միայն գաղափարներ է ունեցել։ Նա հիանալի հրապարակախոս էր և նրա գաղափարները շատ մարդկանց են ոգեշնչել։ Ոչ ոք հիմա չի ասի, որ նա իր ժամանակաշրջանի մեծ մտածողներից չի եղել, միայն որովհետև ոչ մի բառ չի գրել։

Մաքսը և համահիմնադիր Զաք Օբրոնթը Book in a Box-ի թիմի հետ միասին մի համակարգ զարգացրին, որտեղ հեղինակի կողից արված հարցազրույցների ձայնագությունները տառադարձում են և մաքրում արձակը՝ գիրք ստեղծելու նպատակով։

Նոր այցեքարտեր

Ներկայիս թվային տեխնոլոգիաների դարում, որտեղ անվճար տեղեկատվությունը չափազանց շատ է, գրքի վաճառքներից եկամուտ վաստակելը դժվար է։ Գրքից փող աշխախտելու ձևը, smart ձևը՝ գիրքը որպես բազմանպատակային մարքեթինգային գործիք կիրառելն է, մեկ այլ երևույթ գովազդելու միջոցով։ Կարող եք Ձեր խոսքի մեջ կիրառել գրքից հատվածներ, գրքի առկայությունը լսարանի մոտ վստահություն է ներշնչում Ձեր բրենդի նկատմամբ։