SmartMag Issue 10 | Page 11

Հրատարակչության ուժը վստահություն ներշնչելու

հարցում

Ներկայիս թվային տնտեսության պայմաններում շատ ավելի հեշտ է բիզնես հիմնել առցանց։ Սթարթափի ծախսերը բավականին նվազել են կապված համացանցի կիրառման մեծացման հետ, և հաջողության ձգտող ձեռնարկատերը կարող է մի քանի դոլլարով մի քանի րոպեում վեբ էջ բացել։ Բայց այսպիսի նվազող արգելքների պատճառով շատ դժվար է դառնում մարդկանց ուշադրությունը գրավել։

Օրինակ ֆեյսբուքի լրահոսը՝ առաջ մի քանի րոպեում ամբողջ օրվա լրահոսից տեղեկանում էի, հիմա մի քանի ժամ է հարկավոր (նույնիսկ այն դեպքում, երբ շատ ընկերներ չունեմ)։ Որպես ձեռնարկատեր, մենք պայքարում ենք ամենօրյա մարտահրավերների դեմ մեր ձայնը լսելի դարձնելու համար։