Zappos- ի մշակույթը շեշտում է՝ <<բավարար եւ գոհացնող աշխատանք և կարիերա, որով կարող եք հպարտանալ>>: Zappos-ը ցանկանում է, որ աշխատողները ամբողջությամբ տրվեն աշխատանքին և հաճույք ստանան՝ ընկերությունում աշխատելով: Այն ստեղծում է հանգիստ, զվարճալի, ընտանեկան մթնոլորտ՝ ապահովելով իր աշխատակիցներին անվճար սնունդով, քնելու սենյակով, ՛՛Nerf՛՛ զենքի միջոցով պատերազմներով, ՛՛Oreo՛՛ ուտելու մրցույթներով և այլն՝ չհաշված բարձր շահույթը: Zappos-ը համարվում է լավագույն 100 ընկերություններից մեկը, որտեղ կարելի է աշխատել:
Zappos-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխատողները ազատ շփվում են հաճախորդների հետ՝ իմանալով նրանց կարծիքը, երբ որոշ ընկերություններ պահում են իրենց կոնտակտային ինֆորմացիան: Zappos-ի հեռախոսակապի կենտրոնը աշխատում է 24 ժամ: Շեյը պնդում է, որ աշխատողները պետք է պատրաստ լինեն օգնել այն ամենով, ինչի համար հաճախորդները կարող են զանգահարել:
Zappos.com
Որտեղ աշխատել կուզեր
յուրաքանչյուրը