Կազմակերպության մշակույթի մասին խորհուրդներ լավագույն աշխատավայրերից
Facebook-ն էլ կազմակերպության եզակի մշակույթ ունի։ Ինչպես Google-ը, վերջինս նույնպես առաջարկում է շատ առավելություններ՝ անվճար սնունդ, բաց հաղորդակցություն և թիմային աշխատանքի նկատմամբ հատուկ ուշադրություն։ Առավելությունը, որը իսկապես աչքի է ընկնում, բաց գրասենյակային տարածքն է՝ առանց խորշերի, որը ընդմիջումների կամ «ուղեղային գրոհների» ընթացքում առաջարկում է շրջելու ազատ տարածություն։ Նույնիսկ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ոչ թե փակ դռների ետևում, այլ մյուս աշխատակիցների կողքին է աշխատում։ Այս կառուցվածքը բավականին հաջողված է հավասարության զգացման և թիմային աշխատանքի խթանման առումով։
Facebook-ը ապահովում է մեկ այլ առավելություն՝ ճկունություն, որը կատարյալ աշխատանքային մշակույթից անբաժանելի է։ Ճկունությունը, ինչպես օրինակ տնից աշխատելու կամ տարբերակված շխատանքային գրաֆիկի՝ ավանդական 9-5-ի փոխարեն, հնարավորությունն է։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ չորս աշխատողից մեկը ընտանեկան և աշխատանքային կյանքը հավասարակշռության մեջ պահելու խնդիրներ ունի։ Ճկուն աշխատանքային մշակույթը անհրաժեշտ է նոր աշխատակիցների ձեռքբերման և լավագույն շխատակիցների պահպանման համար։