Ներկայիս մրցակցային պայմաններում ընկերության բրենդային ռազմավարությունը պիտի ներառի նաև լավ աշխատանքային մշակույթ ստեղծելը։ Պատմությունը, թե ինչպես է Google-ը վերաբերվում իր աշխատակիցներին, պատմվել է այնքան շատ, որ նույնիսկ գրվել է նրա անձնական բրենդում։ Այնքան շատ, որ մի շարք սթարթափեր Google-ի օրինակն են կիրառում իրենց լրացուցիչ վճարների, առավելությունների համար, ինչպիսիք են՝ ֆինանսական բոնուսները, անվճար սնունդը, խնջույքները, մարզասրահները և այլն։ Այս պատճառով Google-ի աշխատակիցները ոչ միայն տաղանդավոր, այլև ակտիվ աշխատողների համբավ ունեն։
Ահա երկու օրինակ, թե ինչ է անում Google-ը։
Google-ը լավ է հաղորդակցվում
Google-ը գիտի, որ հաղորդակցումը աշխատակիցների երջանիկ լինելու գրավականն է։ Ցանկացած ոլորտի աշխատողների համար մեկ բողոքներից է իրենց վերադասներից բավականաչափ տեղեկատվություն չստանալը։ Հաճախակի և թափանցիկ հաղորդակցումը նրանց հիշեցնում է, որ իրենք թիմի արժեքավոր մասն են։
Բայց ինչպե՞ս են նրանք անում դա։ Սկսնակների համար Google-ը ունի «բաց դռների» քաղաքականություն։ Այս հասանելիությունը խթանում է հաղորդակցման բաց հոսքին, նպաստում ջերմ աշխատանքային հարաբերությունների հաստատմանը և տեղեկատվության հոսքի արագացմանը։
Google-ը առաջխաղացման հնարավորություն է տալիս
Ամերիկայում աշխատակիցների 40 %-ից քիչն է զգում, որ աշխատավայրում կա առաջխաղացման հնարավորություն։ Ընկերության ներսում առաջխաղացման հնարավորությունը կրճատում է աշխատուժի շարժը ընկերությունից դուրս, որի արդյունքում բարձրանում է նրանց արտադրողականությունը։