SmartMag 6 | Page 29

Whole Foods

Whole Foods-ը 1998 թ-ից ի վեր ամեն տարի ներառված է եղել Fortune ամսագրի 100 լավագույն աշխատանքային պայմաններով ընկերությունների ցանկում։

Ահա, թե ինչ են նրանք անում ամենալավ աշխատողներին գրավելու ու նրանց պահպանելու համար։

Նրանք հետևում են իրենց քարոզներին

Աշխատակիցները բոլոր ապրանքների համար 20 % զեղչից են օգտվում, բացի այդ, նրանք կարող են ստանալ հավելյալ 10 % զեղչ, եթե հետևեն իրենց առողջությանը՝ խոլեստերինին, արյան ճնշմանը, քաշին։ Նույնիսկ կա կայքէջ, որ առաջարկվում է աշխատակիցներին իրենց սննդակարգին հետևելու նպատակով։

Նրանք թափանցիկ են

Բոլոր աշխատակիցների աշխատավարձների մասին տեղեկատվությունը հրապարակվում է և հասանելի է բոլորին։

Ամեն երեք տարին մեկ ամբողջ ընկերությունը քվեարկում է առավելությունների փաթեթի ձևավորման նպատակով։

Կառավարման վերին օղակների աշխատակիցների ընդունումը (նույնիսկ գործադիրի դեպքում) կատարվում է հավասարակից աշխատողների կողմից։ Հարցազրույցի ժամանակ աշխատակիցները հարցեր են տալիս, այնուհետև ընտրում հինգ լավագույն թեկնածուներին։

Whole Foods-ը իշխանություն է տալիս իր մարդկանց

Աշխատակիցներին խրախուսվում է իրենց գաղափարները ներկայացնել։ Օրինակ՝ ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկը՝ Սիդուքշըն հացի (Seeduction Bread) բաղադրատոմսը Santa Fe-ի աշխատակիցներից մեկն է ստեղծել։

Կազմակերպության մշակույթի ստեղծումը կբարելավի ձեր գործնական արդյունքը։

Սկսե՛ք բարելավել Ձեր աշխատանքային մշակույթը այսօր և չեք փոշմանի։

Սկզբնաղբյուր

1.Հետաքրքրասիրություն

Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: