SmartMag 6 | Page 19

Հաշվի առնելով, որ այս մարտավարությունը այդքան տարածված է, մեր մտքով անցնում է, որ այն կարող է կորցնել իր ազդեցությունը: Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, այն դեռևս հզոր գնային ակնարկ է: 9-ով ավարտվող գները բարձրացնում են պահանջարկը նույնիսկ այն դեպքում, երբ գինն է բարձրանում: Կանանց հագուստին վերաբերող մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ չնայած գները աճել էին 34 դոլլարից 39-ի, ապրանքի պահանջարկը նույնպես աճել էր իր 1/3-ով:

Որոշ մանրածախ առևտրային կազմակերպություններ օգտվում են 9-ով վերջացող գներից միայն զեղչված ապրանքների վրա: Օրինակ՝ J. Crew-ի և Ralph Lauren-ի մասնագիտացված մանրածախ ընկերությունները հակված են օգտագործել 00 ցենտով վերջացող պարամետրերը պարբերաբար վաճառվող ապրանքի համար և 99 վերջավորություններով՝ զեղչված ապրանքների համար: Այս պրակտիկան տարածված է նաև խոշոր բիզնեսի խանութներում: <<Սակայն որոշ խանութներում,- նշում են հետազոտողները,- 9-ով վերջացող գները օգտագործվում են բոլոր ապրանքատեսակների համար, անկախ նրանից՝ ապրանքը զեղչված է, թե ոչ>>:

Սկզբնաղբյուր

1.Հետաքրքրասիրություն

Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: