SmartMag 6 | Page 18

Ինչու՞ 99.99$ և ոչ 100$

Գնի հոգեբանական ցուցանիշը մարկետինգային ռազմավարություն է, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ որոշակի գներ հոգեբանական ազդեցություն ունեն: Մանրածախ գները հաճախ արտահայտվում են որպես «կենտ գներ», կլոր թվից մի փոքր պակաս, օրինակ՝19.99$ կամ 2.98£: Կան փաստեր, որ սպառողները հակված են ընկալել «կենտ գները» ավելի ցածր, քան դրանք իրականում են, կլորացնելով ամենացածր դրամական միավորի: Այսպիսով, գները, ինչպիսիք են 1.99 դոլլարը, ասոցացվում են 1 դոլլարի հետ, 2-ի փոխարեն: Նաև կան փաստեր, որ մարդիկ ունեն սահմանափակ հնարավորություններ ինֆորմացիան պահելու և նրանց մոտ ավելի լավ տպավորվում է առաջին թիվը:

Որպես վաճառքի նշան՝ 9- ը կամ 0.99-ը գնի վերջում հաճախ ազդանշում է գործարք: Դուք տեսնում եք այդպիսի գներ ամենուր: Օրինակ՝ ամենաշատ զեղչեր անող վեբ կայքերում, ինչպիսիք են՝ Target, Best Buy կամ Overstock.com- ը, գրեթե յուրաքանչյուր գին ավարտվում է 9-ով: