2017 թ-ի աշխարհի ամենահարուստ կանայք
Աշխարհի 20 ամենահարուստ կանանց մեջ միայն մի կին կա, ով իր ամբողջ հարստությունը ինքնուրույն է ստեղծել: Հոնկ Կոնգ-ի Ժոու Քունֆեյը: Նա իր 7.4 մլրդ $-ով 17-րդ ամենահարուստ կինն է: Ծնվել և մեծացել է չինական մի աղքատ գյուղում: Մայրը վաղ հասակում մահացել է: Նրան մեծացրել է հայրը, ով արդյունաբերական վնասվածքներ է ունենցել: Ժոուն 16 տարեկանում լքել է դպրոցը աշխատանք փնտրելու համար, ի վերջո աշխատանք է գտել ժամացույցների ոսպնյակների գործարանում՝ աշխատելով օրական 16-18 ժամ: Ժոուն աստիճանաբար իր սեփական ոսպնյակների արտադրությունն է սկսել: 2000-ական թվականներին նա ընդլայնեց այն և սկսեց հեռախոսների համար էկրաններ արտադրել: Ներկայումս նա Էփփլի և Սամսունգի առաջատար մատակարարն է: Ժոուն իր ընկերության գործադիր տնօրենն է և բաժնետոմսերի 80 %-ի սեփականատերը:
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: