SmartMag 6 | Page 16

Երկրորդ ամենահարուստ կինը Ալիս Վոլթոնն է՝ 33.8 մլրդ դոլլար ունեցվածքով: Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Վոլթոնի միակ դուստրը ընտանեկան բիզնեսի մեջ ակտիվ դեր չունի, բայց ԱՄՆ ամենահարուստ կինն է՝ հիմանականում իր բաժնետոմսերի և բավականին մեծ շահաբաժինների շնորհիվ: Նա չորս Վոլթոն կանանցից մեկն է, ովքեր միասին ունեն 49.5 մլրդ դոլլար:

Աշխարհի 10 ամենահարուստ կանայք ներկայացնում են ժառանգորդների մի խումբ: Նրանց անունը անհատապես հայտնի չէ, բայց նրանք իրենց ունեցվածքը ստացել են մեծ և սիրելի բրենդներից: Նրանցից է Ժակլին Մարսը, ով ունի 27 մլրդ դոլլար և ում պապ Ֆրենկ Մարսը հիմնել է աշխարհի ամենամեծ քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունը (Mars Inc.) իր խոհանոցում 1911 թ-ին:

Հաջորդ ժառանգորդը Մարիա Ֆրանկա Ֆիզոլոն է՝ 25.2 մլրդ $ կարողությունով:Հենց նրա սկեսրայրն է ստեղծել այն սփրեդը, որը հետագայում դարձավ Նուտելլա, իսկ ամուսինը՝ Միշել Ֆերերոն, Ֆերերո Գրուփը դարձրեց նախուտեստների տուն՝ Ֆերերո Ռոշերի, Կինդեր շոկոլադի, Տիկ Տակ բրենդների ներքո:

Ժառանգորդների շարքում վերջինը Սթիվ Ջոբսի այրին է՝ Լոուրին Փովել Ջոբսը՝ 20 մլրդ կարողությունով: Նրա կարողությունը իր Էփփլի և Դիսնեյի բաժնետոմսերից է գոյացել: