Starbucks-ը վարձում է շուրջ 2500 փախստական աշխատակիցների ամբողջ Եվրոպայից՝ անտեսելով սոց-ցանցերի արձագանքը
Starbucks-ը կվարձի 2500 փախստականների ամբողջ Եվրոպայից մինչ 2022 թ.: Այս ծրագիրը նրա հունվարին ներկայացրած ծրագրի մասն է կազմում: Այն ժամանակ սոց-ցանցերում բողոքի ալիք բարձրացավ: Աշխարհի ամենամեծ սրճի շղթան արդեն սկսել է փախստականների վարձել, ովքեր ամբողջ Եվրոպայի փախստականների շուկայի 8 %-ն են կազմում: Starbucks-ի այս նախաձեռնությունը արվել է հենց այս ժամանակահատվածում, որպեսզի համընկնի Փախստականների համաշխարհային օրվա հետ: Ըստ Մարտին Բրոքսի՝ Starbucks-ը ապացուցում է, որ իրենց նման մեծ բիզնեսները կարող են օգտագործել իրենց մասշտաբները մարդկանց կյանքում դրական ազդեցություններ ունենալու համար:
Ընկերությունը այս նախաձեռնությունը կիրականացնի Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում: