SmartMag 5 | Page 8

McDonald’s-ի հաջողության ուղին

Նաիրա Պարոնիկյան

1955 թ.-ին, Կրոկը գտավ յոթ ռեստորանների ցանց, որոնք պատկանում էին Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին: Ըստ նրա՝ Մաքդոնալդ եղբայրների արագ սննդի հայեցակարգը կատարյալ և տեղին էր Ամերիկայի արագընթաց ընտանեկան ապրելակերպի համար: Կրոկը գնեց այդ փոքր ցանցը 2.7 մլն դոլլարով իսկ մնացածը դարձավ պատմություն:

Սկզբում Կրոկը քարոզեց որակի, սպասարկման, մաքրության եւ արժեքի կարգախոսը: Այս նպատակները դարձան McDonald's- ի կորպորատիվ եւ մարքեթինգային ռազմավարության հիմքը: McDonald's- ը աճեց՝ արագ դառնալով աշխարհի խոշորագույն <<արագ սնուցող>> կազմակերպությունը: Արագ սննդի հսկան այժմ սպասարկում է ավելի քան 68 միլիոն հաճախորդ՝ ամեն օր, ավելի քան 33,000 ռեստորաններում 118 երկրներում՝ մեծացնելով համակարգային վաճառքը տարեկան ավելի քան 85 մլրդ դոլարի: <<Ոսկե կամարները>> աշխարհի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն են, բացառությամբ ՛՛Ձմեռ պապի՛՛

1990-ականների կեսերին, սակայն, McDonald's-ի հաջողությունը իրենից երես թեքեց:

Ավելի քան կես դար առաջ, կաթնային կոկտեյլներ պատրաստող մեքենաներ վաճառող, հիսուներկու տարեկան Ռեյ Կրոկը որոշեց փոխել Ամերիկացիների սնվելու կենսակերպը: