Company and Marketing Strategy
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են:
Amazon-ի՝ իր հաճախորդներին ծառայելու մոլուցքը ստիպում է ընկերությանը դիմել ռիսկերի և մտցնել նորամուծություններ՝ տարբերվելով մրցակիցներից: Օրինակ՝ երբ իր գրքասեր հաճախորդները ունեցան էլեկտոնային գրքերի ավելի մեծ հասանաելիության կարիք, Amazon-ը առաջարկեց Kindle e-reader-ը՝ իր առաջին արտադրանքը: Այն դարձավ ընկերության համար առաջին վաճառվող ապրանքը: Այն ոչ միայն հասանելի է դարձնում էլեկտրոնային գրքերը, երաժշտությունը, տեսանյութերը և Amazon-ի կողմից վաճառվող ծրագրերը, այլ նաև հեշտացնում է առցանց հսկայի շփումը:
Թերևս ավելի կարևոր է, ոչ թե այն, ինչ է Amazon-ը վաճառում, այլ այն, թե ինչպես է վաճառում: Amazon-ը հատուկ վերաբերմունք է ցույց տալիս իր յուրաքանչյուր հաճախորդին: Օրինակ՝ Amazon.com կայքն ողջունում է հաճախորդներին իրենց սեփական էջերով (“home pages”), եւ նրա <<Առաջարկներ ձեզ համար>> (“Recommendations for You”) կոճակը ցույց է տալիս անհատականացված արտադրանքի առաջարկներ: Amazon.com-ի այցելուները ստանում են շահավետ խառնուրդ, որը ներառում է հսկայական ընտրություն, բարձր արժեք, ցածր գներ, և հարմարավետություն:
Amazon.com դարձել է մի առցանց համայնք, որով հաճախորդները կարող են գտնել ցանկացած ապրանք, փնտրել դրա այլընտրանքներ , կիսել իրենց կարծիքը և ակնարկները այլ այցելուների հետ, և զրուցել հեղինակների և փորձագետների հետ: Հիմնվելով ընկերության հսկայական աճի վրա, վերլուծաբանները ենթադրում են, որ Amazon-ը կդառնա առցանց Walmart–ը, իսկ որոշները նույնիսկ կարծում են, որ դա արդեն այդպես է: