Amazon-ի հաջողության ուղին
Երբ դուք մտածում եք օնլայն գնումներ կատարելու մասին, հավանականությունը մեծ է, որ առաջին հերթին կմտածեք Amazon-ի մասին: Առցանց պիոներն առաջինը բացեց իր վիրտուալ դռները՝ 1995 թ.-ին, վաճառելով գրքեր հիմնադիր Ջեֆֆ Բեզոսի ավտոտնակից, որը գտնվում է ծայրամասային Սիեթլում:
Amazon-ը այժմ էլ վաճառում է գրքեր, շատ ու շատ գրքեր: Բայց նաև վաճառում է ամեն ինչ՝ երաժշտություն, էլեկտրոնիկա, գործիքներ, կահավորանք և սպասք, հագուստ, նպարեղեն, ադամանդներ և նույնիսկ՝ խեցգետին: Սկզբից, Amazon-ի վաճառքը մեծամասշտաբ աճեց: Իր տարեկան վաճառքը մի համեստ 150 մլն դոլլարից 1997թ.-ի աճեց մինչև ավելի քան 48 մլրդ դոլար այսօրվա տվյալներով: Վերջին երկու տարիների ընթացքում միայն, անկայուն տնտեսության հետ մեկտեղ, Amazon-ի եկամուտը և շահույթը, կրկնապատկվել են, աճելով տարեկան 40%-ով:
Ինչը ստեղծեց Amazon-ի հաջողության պատմությունը: <<Ամեն ինչ առաջ մղողը՝ ստեղծելն է իրական արժեք հաճախորդների համար>>, - ասում է հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Բեզոսը: Նա կարծում է, որ եթե անեն այն, ինչ լավ է հաճախորդների համար, շահույթը կհետևի իրենց: Amazon-ը առաջին հերթին հարցնում է՝ <<Ովքեր են մեր հաճախորդները>> և <<Ինչի կարիք ունեն նրանք>>: Դրան հետևում է այս հարցը՝ <<ինչ կարողություններ են պետք այդ հաճախորդների կարիքները հոգալու համար>>: