Նյուտոնը ազատվեց իր բաժնետոմսերից և ստացավ 100 %-անոց եկամուտ շուրջ 7000 ֆունտ ստեռլինգ: Բայց ընդամենը մի քանի ամիս անց, շուկայի վայրի խանդավառությունը կորչեց և նա կորցրեց իր ստացածից ավելին՝ շուրջ 20000 ֆունտ ստեռլինգ (ավելին քան ներկայիս 3 մլն $-ը):
Մինչ կյանքի վերջ նա արգելեց խոսել իր ներկայության մասին Սոուֆ Սի ընկերությունում:
Վարքագծային ֆինանսների փորձագետները այս տեսակ դրսևորման համար լավ բացատրություն ունեն: Այն կոչվում է հոգեբանական հաշվապահություն, երբ
Քեսս Սանսթեյնը իր Nudge (Թեթև հրում) գրքում բացատրում է, որ մենք կարող ենք տեսնել հոգեբանական հաշվապահություն խաղատանը: Օրինակ՝ խաղամոլին նայենք, ում բախտ է վիճակվել վաղ երեկոյան մեկ անգամ շահել: Հավանաբար կտեսնենք, որ նա այդ գումարը մի գրպանն է դրել, իսկ այն գումարը, որը նախքան այդ բերել էր խաղալու համար՝ մյուս գրպանը:
Խաղամոլները այս դեպքի համար նույնիսկ տերմին ունեն: Հենց նոր շահած փողը նրանք անվանում են «տան փող», քանի որ խաղատնային խոսելաձևում խաղատունը համարվում է տուն: Նոր շահած փողը խաղի մեջ դնելը համարվում է «տան փողերը» խաղի մեջ դնել: Կարծես թե այն տարբերվում է մյուս փողերից: Փորձարարական տվյալները վկայում են, որ մարդիկ ավելի շատ խաղում են «տան փողերով», սա շատ նման է ուռճացած ակտիվի մեջ ներդնելուն:
անհատները պլանավորում են ձեռքբերումներ ունենալ ֆինանսական շուկաներում, վիճակախաղերի շահումներից և այլ խաղադրույքներից: Չնայած այն տարբերվում է այն գումարից, ոը ստացվում է աշխատանքի, տոկոսային եկամտի արդյունքում: Սա խաղատանը շահած փողի դեպքն է:
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: