5 երևույթ, որ աշխատանք փնտրողները չպետք է անեն
Աշխատանքի հաջող որոնմանն ուղղված շատ քայլեր կան:
Գայթակղիչ է <<կտրել անկյունները>>: Դուք կարող եք մտածել, որ եթե 6 տարի աշխատել եք Սառա Վասքեզի մոտ, ապա նա ուրախ կլինի՝ լինելու Ձեր հղումների ցուցակում: Մի արեք դա: Թույլտվություն հարցրեք Սառայից: Նա զբաղված մարդ է: Պետք չէ լավ վերաբերմունքն ու նրա ժամանակը ընդունել այդ կերպ:
Երբեք մի կապվեք անծանոթի հետ և Ձեր գործի տեղավորման համար օգնություն խնդրեք: Դուք չեք զանգի անծանոթին և գումար խնդրեք վերջինից:
Մի շարք աշխատանքային գործակալներ խորհուրդ են տալիս Linkedin-ով կապվել անծանոթների հետ և խնդրել իրենց ներկայացնել Ձեզ իրենց կազմակերպություններում: Դա անպատասխանատու քայլ է Ձեր կողմից, քանի որ անծանոթ մարդիկ չեն կարող երաշխավորել Ձեզ:
Կառուցեք Ձեր network-ը ներսից դեպի դուրս՝ սկսելով այն մարդկանցից, ում անձամբ ճանաչում եք:
Եթե ուզում եք կապվել ընկերներից մեկի ընկերոջ հետ, խնդրեք Ձեր ընկերոջը ներկայացնել Ձեզ: Դուրս մի եկեք դեպի այդ անձը առանց Ձեր ընդհանուր ընկերոջ թույլտվության կամ ներկայության:
Լիզ Ռայան