SmartMag 5 | Page 21

Հարգելի Դոն,

Չգիտեմ՝ պատմել էր Ձեզ Պատրիկը գործատուի հայրության մասին,թե ոչ, բայց նա դա պետք է գրավոր տեսքով աներ՝ հետագայում անհասկանալի հարցերից խուսափելու համար:

Ինչևէ, եթե տոկոսային հարաբերությամբ գնահատենք Ձեր սխալը, կարող ենք ասել, որ 90% մեղքը Ձերն է, որովհետև ճիշտ չէ գործակալի հետ պայմանավորվածությունները շրջանցելով՝ դուրս գալ դեպի գործատու:

Հենց նրա համար, ինչ արել եք, շատ գործակալներ չեն տալիս գործատուի մասին տեղեկատվություն, մինչև հարցազրույցը հաստատվի:

Ճիշտ չէր Ձեր կողմից օգտագործել Պատրիկի տրամադրած տեղեկատվությունը՝ կապվելու համար գործատուի հետ:

Իհարկե, Դուք տեղյակ չէիք այս ամենին, այնպես որ ներողություն խնդրեք Պատրիկից և շարժվեք առաջ:

Ահա այն 5 երևույթները, ինչը աշխատանք փնտրողները պետք է երբեք չանեն՝

Ավելացնել անձանց Ձեր հղումների ցուցակ՝ առանց թույլտվության:

Կապվել անծանոթի հետ և խնդրել վերջինիս օգնել Ձեր՝ աշխատանքի հայթայթման գործընթացում:

Կապվել Ձեր ընկերների ընկերներին և ասել, որ Դուք երկուսդ ճանաչում եք այս մարդուն՝ ակնկալելով հանդիպում:

Շրջանցել գործակալին՝ կապվելով գործատուի հետ:

Վատաբանել Ձեր նախորդ գործատուին՝ անկախ նրանից, որքան վատն էր նա: