Ինչպես արդեն իմացաք՝ դուրս գալը դեպի գործատու՝ շրջանցելով Ձեր գործակալին, ոչ պրոֆեսիոնալ է: Դուք կարող եք դիմել ցանկացած այլ գործակալի՝ լրացնելու տեղեկատվական բացը, բայց ոչ միանգամից դիմել գործատուին:
Եվ, վերջապես, վատ մի արտահայտվեք Ձեր նախկին գործատուի մասին: Որևէ մեկին մասին վատ խոսելը երբեք դրական տպավորություն չի թողնում: Խոսեք այդ մասին Ձեր ընկերների հետ, կամ ընտանի կենդանու, բայց ոչ երբեք նոր գործատուի:
Այսպիսով, Պատրիկին շրջանցելը ճիշտ չէր: Եթե նա ասեր, որ կազմակերպությունը հետաքրքրված չէ Ձեզանով, այո, կարելի էր դիմել ում ուզում էիք, բայց եթե Դուք դեռ սպասում էիք, շրջանցելը ճիշտ որոշում չէր:
Լավագունն եմ մաղթում Ձեզ աշխատանքի հայթայթման գործընթացում:
Սիրով Ձեր, Լիզ
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: