Հիշարժան է, որ գները Բիզոսի Amazon.com-ի միջոցով վաճառած բոլոր ապրանքների դեպքում էլ բարձր էին: Նա պայքարել է սպառողներին իր ապրանքների բարձրարժեքությունը ապացուցելու համար:
Այնուամենայնիվ, Whole Foods-ը սպառողների միակ ընտրությունը չի: Նրանք նաև կարող են գնալ ֆերմերային շուկա և այնտեղ գտնել օրգանիկ սննդամթերք: Whole Foods-ը ստիպեց շատ այլ մթերային շղթաների ուժեղացնել իրենց ռազմավարությունը, ինչպես օրինակ ճապոնական ավտոարտադրողներն արեցին, երբ Դեթրոյթի ավտոարտադրողները որակը բարելավեցին:
Բայց Բիզոսը ոչ թե մթերքների համբավի համար է գնում Whole Foods-ը, այլ, քանի որ իր հաճախորդները Whole Foods են այցելում և վերջինիս անշարժ գույքը հաճախորդներին ֆիզիկապես մոտ է: