SmartMag 5 | Page 16

Ջեֆֆ Բիզոս, մարդ, ով գիտի Amazon-ի հաճախորդներին, տեսնում է իր համագործակցությունը Whole Foods ընկերության հետ

Անգին Աբրոյան

Իր կարիերայի ընթացքում Ջեֆֆ Բիզոսն իր հետքն է թողել՝ կանխատեսելով, թե ինչ են ուզում իր հաճախորդները:

Երբ նա սկսեց Amazon.com-ի գործը, օգտագործեց անհագ կարդացողների շուկան, ովքեր ուզում էին մի շարք գրքերից ցածր գներով օգտվել:

Երբ նա գործարկեց Amazon Prime-ը, զգաց, որ իր նորադարձները ինչ-որ բան կվճարեն անվճար առաքման համար, քանի դեռ այն արագ է:

Երբ գնեց Վոշինգթըն Փոսթը, արժեք տեսավ նորությունների հարուստ սիրահարների մեջ, ովքեր ուզում էին ավելի լավ լրագրություն, քան կարող էին գտնել հեռուստատեսությունում:

Յուրաքանչյուր դեպքում, Բիզոսը կարողացավ վերափոխել այս բիզնեսները իրենց սկզբնական տեսքից հեռու ինչ-որ այլ բանի՝ պահպանելով նախկին հաճախորդների շուկան և բերելով նոր հաճախորդներ:

Ուրբաթ օրվա 13,7 մլրդ $ գնումով Բիզոսը նաև գնել է հաճախորդների բազան, որը հավանաբար արդեն իրենից գնումներ է կատարում:

Whole Foods-ը այն սիրելին չէ, որը կլիներ, եթե Բիզոսը տասնամյակներ առաջ գներ վերջինիս: Այն հիացմունքի է արժանանում իր բարձրակարգ օրգանիկ սնունդի համար և ծաղրուծանակի՝ իր բարձր գների պատճառով: Նույնիսկ հաճախորդները, ովքեր իրենց կարող են թույլ տալ վճարել, ծաղրելով անվանում են Whole Paycheks (ամբողջովին վճարագրեր):